Օդում վիրուսներ հայտնաբերող սարք ՌԴ-ում

59

Ռուսաստանում ստեղծվել է մի սարք, որով հնարավոր է վիրուսներ հայտնաբերել օդում, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը։ Դրա օգնությամբ կարելի է նաև նմուշներ վերցնել կորոնավիրուսի համար, ասել է Զվերևի անվան Կրասնոգորսկի գործարանի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Նովիկովը, որի մասնագետները, Գամալեյա հետազոտական ​​կենտրոնի աշխատակիցների հետ միասին, ստեղծել են այդ սարքը:

Սարքը կոչվում է «Դետեկտոր-ԲԻՕ»: Դրա օգնությամբ կարելի է պարզել ոչ միայն վիրուսների, այլև բակտերիաների ու թունավոր նյութերի առկայությունը: Օդի նմուշի ավտոմատ տարրալուծման համար պահանջվում է 10-30 րոպե: Սարքն արդեն անցել է պետական ​​փորձարկումները, բայց դեռ հավաստագրում չի ստացել:

«Դետեկտոր-ԲԻՕ»-ն մշակվել է մարդաշատ վայրերում անվտանգության ապահովման համար: