ՔՊ-ականը մտել է «Հայրենիք» կուսակցության շարքերը

68

ՔՊ-ականը մտել է «Հայրենիք» կուսակցության շարքերը

ՔՊ-ի հիմնադիր անդամներից Արման Դավթյանը ֆեյսբուքյան  էջում գրել է․

«Որոշում եմ կայացրել անդամակցել «Հայրենիք» կուսակցությանը։

Հանդիսացել եմ ներկայումս իշխանության ղեկին գտնվող ՔՊԿ-ի հիմնադիր անդամ (մինչեւ զինվորական ծառայության անցնելը) եւ այսպես կոչված «հեղափոխության» համակիրներից ( չշփոթել «զոմբիի» հետ)։
Բայց….
Հիմա չեմ ուզում նշել հիասթափությանս պատճառները, քանի որ դրանք տասնյակներ են, եթե ոչ հարյուրներ եւ բոլորս քաջատեղյակ ենք։

Համոզված եմ, որ «Հայրենիք» կուսակցությունը այն նոր եւ կարող քաղաքական ուժն է, որը ժողովրդի աջակցությամբ ի վիճակի է վերջ դնել ներկայիս իշխանությունների հակապետական եւ ապազգային գործունեությանը։

Նշեմ նաեւ, որ գործունեությունս ծավալելու եմ Արարատի մարզային գրասենյակում»։