Վրաստանի պատասխանը Սաակաշվիլու վերադարձի որոշմանը

89

Վրաստանում մեկնաբանել են երկրի նախկին նախագահ Մխեիլ Սաակաշվիլու՝ Վրաստան վերադառնալու որոշումը: Այդ մասին հաղորդում է Первый канал-ը:

Այսպիսով, Վրաստանի արդարադատության նախարարության ղեկավար Թեյա Ցուլուկիանին նշել է, որ երկրի իշխանություններն ուրախ են նախկին նախագահի այդ որոշման համար: «Հենց սահմանին նրան սպասվում է կալանավորում և, իհարկե, վրացական բանտ», շեշտել է նա: Նախարարը պարզաբանել է, որ Սաակաշվիլու դեմ հարուցված են մի շարք մեղադրանքներ, և նա գտնվում է հետախուզման մեջ: