Վահե Էնֆիաջյանը չի կրակել. այդ մասին շրջանառվող ապատեղեկատվությունը հերքվել է

104

ԲՀԿ պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը գրում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ, պետք է տեղեկացնեմ, որ գրավոր դիմել էի Freenews լրատվական կայքին, որն օրեր առաջ հրապարակել էր իմ մասին տեղեկություն, որը չէր համապատասխանում իրականությանը (Վահե Էնֆիաջյանը կրակել է․ Ոստիկանությունը միջադեպը չհերքեց
05․08․2020թ)։ Տվյալ միջադեպի շուրջ ես հրապարակավ հանդես եմ եկելներկայացնելով մանրամասներ (տե՛ս https://www.facebook.com/966794413336544/posts/3736222156393742/?d=n) Լրատվամիջոցը, դրսևորելով իրեն, որպես պատասխանատու լրատվական կայք, հեռացրեց տվյալ անճշտություն պարունակող տեղեկությունը։ Հայցում և ակնկալում եմ, որ մյուս լրատվամիջոցները, հետևելով սկզբնաղբյուրի օրինակին, կհեռացնեն իրենց պաշտոնական էջերից տվյալ նյութը։ Հարգանքով Վահե Էնֆիաջյան»: