Սոցցանցում Թուրքիայի ՆԳ նախարարին վիրավորելու մեղադրանքով մի կին է բերման ենթարկվել

101


Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հասցեին սոցցանցում վիրավորական հրապարակում կատարելու համար մի կին է բերման ենթարկվել: 

Նշվում է, որ 46-ամյա քաղաքացին, որը Սոյլուի հասցեին հայհոյանք պարունակող գրառում էր արել, ծնունդով Գերմանիայից է ու այժմ բնակվում է Թուրքիայի արևմտյան Մուղլա նահանգի Բոդրում քաղաքում: 

Նա հայտնաբերվել է Թուրքիայի կիբերհանցագործության դեմ պայքարի և հետախուզության վարչության աշխատակիցների կողմից: Մուղլայի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել։

Ավելի ուշ կնոջ նկատմամբ տնային կալանք է սահմանվել: 

Նշենք, որ գերմանուհին աստղաբան է և սոցցանցում ունի բազմաթիվ հետևորդներ:

Ermenihaber.am