Պուտինը հայտարարեց Բելառուսի վրա արտաքին ազդեցության մասին

107

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Բելառուսում արտաքին ազդեցություն է գործադրվում: Նա այս հայտարարությունն արել է России 24-ին տված հարցազրույցում:

Նախագահը նշել է, որ դա արվում է ինչ-որ մեկի քաղաքական շահերից ելնելով: Խոսքն այն մասին չէ, թե ինչ է կատարվում այժմ Բելառուսում, այլ այն մասին, որ ինչ-որ մեկը ցանկանում է, որ այնտեղ ինչ-որ այլ բան կատարվի, շեշտել է Պուտինը:

ՌԴ ղեկավարը հավելել է, որ որոշ ուժեր ցանկանում են ազդել Բելառուսի քաղաքացիների քաղաքական շահերի ու մտքերի վրա: