Չավուշօղլու․ «Հունաստանին խորհուրդ եմ տալիս հրաժարվել երեսառածությունից»

91


Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Արևելյան Միջերկրականի հետ կապված Հունաստանի քաղաքականությունը երեսառածություն է որակել և Աթենքին խորհուրդ տվել հրաժարվել դրանից։

Չավուշօղլուն այս հայրատարարությունն արել է Անկարայում Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ 

Չավուշօղլուն նախ մեղադրել է Հունաստանին ու Կիպրոսին մաքսիմալիստական թեզերով առաջնորդվելու և Արևելյան Միջերկրականում միակողմանի և անհանդուրժող գործողությունների մեջ։ 

«Այդպիսով Արևելյան Միջերկրածովում լարվածությունը խորացնողը մենք չենք, այլ Հունաստանն ու Կիպրոսի հունական մասը»,- ասել է Չավուշօղլուն՝ Հունաստանի կողմից Միջերկրականում անցկացվող զորավարժությունն էլ ներկայացվելով իբրև իր ասածի հաստատում։

Իսկ ահա Թուրքիայի կողմից Միջերկրականում անցկացվող զորավարժությունները շրջանցած Չավուշօղլուն հետևյալ կերպ է դիմել հույներին. «Հունաստանին մի այսպիսի խորհուրդ եմ ուզում տալ։ Հրաժարվեք այս երեսառածությունից»։ 

Թուրք նախարարը հույներին հորդորել է «որոշ երկրների ուղղորդումներին հետևելով» իրենց ռիսկի չենթարկել, քանի որ եթե շարունակ հայտարարել, զորավարժությունների ու իրենց իրավունքների մասին, ապա Անկարան էլ անվարան կերպով կանի այն, ինչ անհրաժեշտ է։

Ermenihaber.am