Հունաստանը և ԱՄՆ-ն Արևելյան Միջերկրականում համատեղ զորավարժություններ են իրականացնում

562


Հունաստանը Կրետե կղզու հարավում գտնվող ջրային տարածքում ԱՄՆ հետ համատեղ իրականացվող զորավարժություններից առանձին դրվագներ է հրապարակել։ Թուրքիան բավականին լարված է հետևում դեպքերի զարգացումներին։

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Հունաստանի և ԱՄՆ մասնակցությամբ իրականացվող համատեղ զորավարժությունները միտված են ամրապնդելու թե՛ երկկողմ ռազմական համագործակցությունը, թե՛ ՆԱՏՕ-ի շրջանակներում զարգացնելու համատեղ ռազմական գործողությունների ունակությունները։

Այն նպատակ է հետապնդում նաև Հունաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմական համագործակցությունը բարձրացնել նոր մակարդակի։

Թուրքական կողմը հայտնում է, որ զորավարժություններում որպես ռազմական տեխնիկա ընդգրկված են «Էգեոն» հունական ռազմանավը, 214 մոդելի սուզանավ և F-16 ռազմական ինքնաթիռ, իսկ ԱՄՆ ներկայացված է «USS Winston S. Churchill» ռազմանավով։

Ermenihaber.am