Խաշթառակցի 4-ամյա փոքրիկն այսօր դուրս կգրվի հիվանդանոցից

59

«Խաշթառակում ծեծի ենթարկված 4-ամյա փոքրիկն այսօր դուրս կգրվի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: Նրա կյանքին ու առողջությանն այլևս վտանգ չի սպառնում»,- տեղեկացնում է ԲԿ-ի մամլո խոսնակը:

Փոքրիկն ու ընտանիքի մյուս հինգ երեխաները, որոնք նախնական սուր էկզոգեն թունավորմամբ տեղափոխվել էին Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն կտեղափոխվեն Երևանի մանկան տուն:

Ավելի վաղ էլ տեղեկացվել էր, որ նույն ընտանիքում ծեծի ենթարկված 6-ամյա երեխան գիտակցության չգալով մահացել է: Տղան Երևան էր տեղափոխվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով: