Ըստ սոցհարցման` Էրդողանի վարկանիշը կրկնակի ավել է Գյուլի վարկանիշից

87


Թուրքական «Optimar» սոցիոլոգիական ընկերությունը հարցում է կատարել՝ պարզելու, թե որ քաղաքական գործիչն ավելի շատ շանսեր կունենար ընտրվելու համար, եթե հիմա լինեին նախագահական ընտրություններ։

Սոցհարցման մասնակիցներին տրվել է 2 քաղաքական գործչի` Թուրքիայի նախկին և գործող նախագահների անունները:  

«Ընտրությունների վերջին փուլում եթե մնան Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Աբդուլլահ Գյուլը, ու՞մ օգտին կքվեարկեք» հարցին ի պատասխան՝ սոցհարցման մասնակիցների 21.3 տոկոսը տվել է Գյուլի անունը: Իսկ հարցվածների 44.3 տոկոսը նշել է, որ քվեարկի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին: 

Ըստ հարցման արդյունքների` գործող նախագահի վարկանիշը կրկնակի ավել է նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի վարկանիշից:

Ermenihaber.am