Ըստ բրիտանացի հետազոտողների, ցիտրիոդիոլն ունի հակավիրուսային հատկություններ

94

Ցիտրիոդիոլ պարունակող նյութը, որն օգտագործվում է միջատների դեմ, ի վիճակի է պաշտպանել SARS-CoV-2-ից, պարզել են անգլիական Սոլսբերի քաղաքի Ռազմական գիտատեխնիկական լաբորատորիայի հետազոտողները:

Գիտափորձի համար բրիտանացի մասնագետները SARS-CoV-2-ը քսել են լատեքսին և ցայտեցրել ցիտրիոդիոլ: Պարզվել է, որ մեկ րոպեում այն ​​նվազեցնում է վիրուսային մասնիկների քանակը, իսկ ավելի մեծ քանակությամբ կանխում է դրանց թվի հետագա ավելացումը, գրում է gazeta.ru-ն: Գիտափորձը ցույց է տալիս, որ ցիտրիոդիոլն ունի հակավիրուսային հատկություններ, բացատրում են հետազոտողները։