Էրդողանը սպառնացել է հույներին

135

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-AKP) կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելիի հետ միասին մասնակցել է Մանազկերտի ճակատամարտի 949-ամյակի առիթով կազմակերպված միջոցառումներին։

Էրդողանը Մանազկերտում ունեցած ելույթի ժամանակ անդրադարձել է նաև Արևելյան Միջերկրականում Թուրքիայի ու Հունաստանի միջև խորացող լարվածությանը ու մի շարք սպառնալիքներ հնչեցրել հույների հասցեին։

«Բյուզանդիայի ժառանգորդները լինելու արժանիքներ չունեցողները, եվրոպացիներին իրենց թիկունք դարձնելով, ընկել են անիրավության, անօրենության ու ծովահենության հետևից։ Սա նշանակում է, որ պատմությունից դասեր չեն քաղել»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը ակնարկի տեսքով հնչեցրել է նաև ռազմական սպառնալիք։

Ermenihaber.am

«Մեր դիմացիններին կոչ ենք անում կարգի հրավիրվել և չանել այնպիսի սխալներ, որոնք կարող են նրանց կործանման պատճառը դառնալ։ Ուզում ենք բոլորը տեսնեն, որ Թուրքիային այն երկիրը չէ, որի վրա կարելի է փորձարկումներ անել։ Ռազմական ճանապարհով նույնպես պատրաստ ենք անել այն, ամենը, ինչը անհրաժեշտ կլինի։ Եթե ասում ենք կանենք, ուրեմն անելու ենք։ Պատասխանն էլ կտանք։ Եթե մեր դեմ դուրս գալ ցանկացողներ կան, թող համենան»,- ասել է Էրդողանը։