Զելենսկին մտադիր է Ղրիմը վերադարձնել Էրդողանի օգնությամբ

122

Սեպտեմբերին անցկացվելիք զորավարժություններին Ուկրաինան հրավիրել է 17 պետությունների ներկայացուցիչների, այդ թվում և թուրք զինվորականների: Կիևը վստահ է, որ կկարողանա ռազմական ոլորտում տարբեր հարցերի շուրջ համագործակցության համաձայնագիր ստորագրել Անկարայի հետ:

Ավելի ուշ Զելենսկին մտադիր է նաև այցելել Թուրքիա՝ համագործակցության վերաբերյալ լիարժեք երկխոսության համար: Ինչպես գրում է argumenti.ru-ն, ուկրաինական կողմը փորձում է ստեղծել միջազգային հարթակ Ղրիմը իր երկրի կազմ վերադարձնելու նպատակով: Ըստ Կիևի քաղաքական գործիչների, դա հնարավոր չի լինի առանց Թուրքիայի մասնակցության:

«Միասնական ջանքեր-2020» ուկրաինական զորավարժությունները կլինեն ռուսական «Կովկաս-2020» զորավարժությունների պատասխանը։ Վերջիններս անցկացվելու են այդ թվում Ղրիմի տարածքում: