Գերմանիայի ԱԳ նախարարը երկխոսության կոչ է արել Հունաստանին և Թուրքիային

82


Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը օգոստոսի 25-ին Աթենք և Անկարա կատարելիք այցից առաջ թուրք-հունական հարաբերություններում առաջացած լարվածության սրման վերաբերյալ հայտարարություններով է հանդես եկել:

Նշենք, որ վերջին օրերին հույն-թուրքական հարաբերությունները առավել լարվել են հունական տարածքային ջրերի մոտ թուրքական «Oruç Reis»  նավի կողմից սեյսմիկ հետազոտություններ իրականացնելու պատճառով։ 

Մաասը Միջերկրական ծովի արևելյան հատվածում առկա խնդիրների լուծման համար երկխոսության կոչ է արել Թուրքիային և Հունաստանին:

«Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներն են: Արևելյան Միջերկրականում գազի պաշարների հետ կապված առաջացած վեճերը հնարավոր է լուծել միայն միջազգային իրավունքի հիման վրա և անկեղծ երկխոսության միջոցով»,-ասել է նա:

Նա շեշտել է, որ չպետք է փակվի Հունաստանի և Թուրքիայի միջև գտնվող «երկխոսության պատուհանը» և հավելել, որ պետք է այդ լարվածության թուլացմանն ուղղված քայլեր սկսել:

Հիշեցնենք, որ Գերմանիայի ԱԳ նախարարն Աթենքում արդեն հանդիպում է ունեցել Հունաստանի վարչապետի հետ: Այսօր Մաասի հաջորդ այցը սպասվում է Անկարայում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:

Ermenihaber.am