ԱՄՆ ազգային հետախուզության նախկին ղեկավար. «Օբաման և Բայդենը սարքել են ՌԴ-ի հետ Թրամփի դավադրության գործը»

67

2016 թվականի ընտրությունների ժամանակ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի և Մոսկվայի միջև «դավադրության» դեպքը հիմնված է կեղծ տվյալների վրա, ասել է Միացյալ Նահանգների ազգային հետախուզության տնօրենի նախկին պաշտոնակատար Ռիչարդ Գրենելը: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նա պնդում է, որ ամբողջությամբ տեսել է դեմոկրատների կողմից նախապատրաստված գործը: «Եվ այն, ինչ ես տեսա, ուղղակի ստիպեց ինձ վատ զգալ», ասել է Գրենելը:

Նրա խոսքերով՝ նախկին նախագահ Բարաք Օբամայի և Ջոզեֆ Բայդենի վարչակազմը Թրամփի քարոզարշավը լրտեսելու գաղտնի գործողություն էր սկսել և լռեցրել էր հետախուզության բազմաթիվ ներկայացուցիչների, ովքեր դեմ են եղել։ Նրանք գաղտնիացրել են այն ամենը, ինչը կարող էր խանգարել գործին: