Moderna-ի պատվաստանյութը փորձարկվեց տարեցների վրա

113

Ամերիկյան Moderna ընկերության կողմից արտադրված COVID-19-ի պատվաստանյութը ներարկվել է մի խումբ տարեց պացիենտների: Հետազոտության նախնական արդյունքները հուսադրող են:

Ինչպես պարզաբանել է CNBC հեռուստաընկերությունը, պատվաստումներին մասնակցել է 56-ից 70 տարեկան 10 պացիենտ և 71 տարեկանից բարձր 10 պացիենտ: Յուրաքանչյուրին ներարկվել է պատվաստանյութի 100 միկրոգրամանոց երկու չափաբաժին՝ 28 օր միջակայքով:

Չնայած այն հանգամանքին, որ լուրջ կողմնակի ազդեցություններ չեն եղել, որոշ հիվանդներ բողոքել են ներարկման վայրում ցավից, հոգնածությունից, դողից և գլխացավից: Թվարկված ախտանիշների մեծ մասն անհետացել է երկու օրվա ընթացքում: