Սոբյանինը պատմեց, թե ինչպես է գործում COVID-19-ի ռուսական պատվաստանյութը

75

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը իր բլոգում պատմել է, թե ինչպես է գործում կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութը: Ըստ նրա, պատրաստուկն ինքը չի պարունակում վարակ: Սա նշանակում է, որ անհնար է պատվաստվելիս հիվանդանալ COVID-19-ով կամ վարակել ուրիշներին:

Քաղաքապետը նաև նշել է, որ պատվաստանյութը մշակվել է պատրաստ տեխնոլոգիական պլատֆորմի հիման վրա, որը ստեղծվել է ռուս գիտնականների կողմից «շատ վաղուց»: «Գամալեյա» կենտրոնի մասնագետները դրա վրա աշխատել են 1980-ականներից ի վեր: Սոբյանինն ամփոփել է, որ այսպիսով ռուսական պատվաստանյութը լիովին անվտանգ է: