Սենատորը գուշակում է «անվերջանալի պատերազմներ» Բայդենի հաղթանակի դեպքում

97

Եթե Բայդենը հաղթի նախագահական ընտրություններում, ԱՄՆ-ն կներքաշվի «անվերջ պատերազմների» մեջ: Այս կարծիքն է արտահայտել հանրապետական ​​սենատոր Ռենդ Փոլը:

«Ջո Բայդենն անընդհատ նոր պատերազմներ սկսելու կոչ է անում: Նա կողմ է քվեարկել Իրաքի հակամարտությանը, որը Դոնալդ Թրամփը անվանել է «մեր սերնդի ամենավատ աշխարհքաղաքական սխալը»: Ես վախենում եմ, որ Բայդենը նորից կընտրի պատերազմը», Ռենդ Փոլի խոսքերը մեջբերում է NBC News-ը:

Սենատորը հիշեցրել է, որ Բայդենն աջակցել է ռազմական գործողությունների անցկացմանը Սերբիայում, Սիրիայում և Լիբիայում։ Փոլը մտահոգություն է հայտնել, որ նախագահ դառնալով՝ Բայդենը «կշարունակի թափել ամերիկացիների արյունը և ծախսել նրանց փողերը»:

Փոլը նշել է, որ ինքը կողմնակից է Թրամփի վերընտրությանը, քանի որ համոզված է, որ «ուժեղ Ամերիկան ​​չի կարող անվերջ պատերազմներ վարել»: Գործող նախագահ Թրամփն ուզում է վերջ տալ գոյություն ունեցող զինված հակամարտություններին և չի նախատեսում նորերը սկսել: Օրինակ՝ Թրամփն ուզում է ավարտել Աֆղանստանի պատերազմը։