Ռուսական պատվաստանյութը գրանցված է փոշու տեսքով

95

ՌԴ Առողջապահության նախարարությունը գրանցել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը չոր տեսքով (լիոֆիլիզատ)։ Դրանից պատրաստվում է ներմկանային ներարկման համար լուծույթ, տեղեկացրել են նախարարությունից:

Նշվում է, որ կլինիկական հետազոտությունների արդյունքների համաձայն, դեղը ցույց է տվել արդյունավետություն և անվտանգություն, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը: Իսկ երեքշաբթի օրը Գամալեայի անվան կենտրոնին տրվել է պատվաստանյութի հետգրանցումային փորձարկումներ անցկացնելու թույլտվություն: