Նավթային դարի ավարտը և Ադրբեջանը

297

Համաշխարհային նավթի շուկաներում արձանագրվում է վերջին երկու տասնամյակների նավթի ամենացածր գները։ Նման իրավիճակը պայմանավորված է մի շարք հանգամանքներով որոնցից առաջնայինը նավթի շուկայում առաջարկի ու պահանաջարկի միջև առկա մեծ տարբերությունն է։

Կարող ենք գրանցել, որ մայիս-օգոստոս ամսվա դրությամբ, առաջարկը շարունակում է գերազանցել պահանջարկը, ինչն էլ հանգեցրել է նավթի ցածր գներին։ Հասկանալի է, որ այս իրավիճակին մեծապես «նպաստել» է կորոնավիրուսով պայմանավորված համաշխարհային համաճարակը, ինչը, բառիս բուն իմաստով, կանգնեցրել է աշխարհի առաջատար պետությունների տնտեսությունները։

Իրավիճակը հատկապես ճգնաժամային էր ապրիլին, երբ Նյու Յորքի հումքի սակարանում WTI կոչվող հում նավթը վաճառվում էր մինուսային գնով, այսինքն վաճառողները իրենք էին պատրաստ վճարել բոլոր նրանց, ովքեր ցանկություն կհայտնեին վերցնել այդ ապրանքը։ Այսինքն պահանջարկը զրոյական էր, իսկ նավթ արդյունահանողները չէին կարող դադարեցնել նավթահորերի աշխատանքը, իսկ պահեստները լի էին այդ հումքով և չէին կարող ապահովել նորերի պահեստավորումը։

Ստեղծված իրավիճակում շատ վերլուծաբաներ նշում էին, որ սա նավթային դարաշրջանի ավարտի սկիզբն է ու անկախ ռուսների ու սաուդների պայմանավորվածությունից վերադարձ բարձր նավթային գներին այլևս չի լինի։ Նավթային գերշահույթները արդեն անցյալում են և սպասել, որ այս հումքով գոյատևող պետությունները կկարողանան նախկին շքեղությամբ ապրել անիմաստ է։

Նավթային ցածր գներից հատկապես տուժում են այդ հումքի «մանր» արդյունահանողները, որոնց նավթի ինքնարժեքը շատ ավելի բարձր է քան նավթի ներկա առաջարկը սակարաններում, հիշեցնենք, որ այն մայիսի վերջին այն կազմում էր մոտ 32, իսկ օգոստոսին 42 դոլար մեկ բարելի դիմաց, իսկ մեկ բարելը մոտ 158 լիտր է։ Համեմատության համար նշենք, որ ներկայումս մեկ լիտր հայկական կոնյակը ավելի թանկ արժե, քան 158 լիտր բարձր որակի նավթը։

Նմանատիպ պետություններից, որոնք մանր արդյունահանող է նավթի բարձր ինքնարժեքով, Հայաստանի ոխերիմ հարևան Ադրբեջանն է, որի գոյությունը հիմնավորվել է բացառապես նավթից ստացվող եկամուտներով։ Իր ոչ երկարատև պատմության ընթացքում Ադրբեջանը շահագործելով նավթ ունենալու փաստը կարողացել է տնտեսական ու որպես հետևանք քաղաքական հստակ օգուտներ ստանալ, ինչը նա օգտագործել է իր նպատակների համար։

Նկատենք, որ սրանցի 100 տարի առաջ Բաքվում արդյունահանվում էր համաշխարհայի նավթի 50% և աշխարհի շատ երկրների կախվածությունը այդ գործոնից շատ մեծ էր։ Հիշեցնենք, որ ժամանակին Արցախի և Նախիջևանի հանձնումը Ադրբեջանին բոլշեվիկների կողմից իրականացվեց, երբ Բաքվի այն ժամանակվա ղեկավար՝ բոլշեվիկ Նարիմանովը սպառնաց, որ կդադարեցնի այդ հումքի առաքում Ռուսաստան, եթե այդ շրջանները չտրվի իրեն։

Հենց այդ փաստով էր նաև բացատրվում, ավելի վաղ, Թուրքերի և ապա Բրիտանացիների հետաքրքրությունը այդ պետության ստեղծմամբ որպեսզի կարողանան վերահսկել նավթի արդյունահանումը, ինչը արդեն այն ժամանակ ռազմավարական նշանակության ապրանք էր։ Կովկասի համար սրվող պայքարում հետագայում ռուս բոլշեվիկները սկսեցին օգտագործել նավթային գործոնը տարածաշրջանում իրենց գերիշխանությունը հաստատելու համար։

Այսինք, Բաքվում և դրա մերձակայքում նավթի պաշարների առկայությունն էր պատճառը, որ ստեղծվեց այդ պետությունը և այն ճանաչվեց աշխարհի կողմից։ Հենց նավթի առկայությունն էր, որով ինչոր իմաստ էր տրվում այդ պետության գոյությանը, ապահովում նրա ապագան և նրա նկատմամբ աշխարհաքաղաքական հիմնական խաղացողների հետաքրքրությունը։

Արդբեջան կոչվող արհեստական գոյակցությունը ստեղծվեց և ձևավորվեց ի շնորհիվ նավթի ու դրա պաշարների նկատմամբ վերահսկողությունը հաստատելու քաղաքական մրցակցության։ Հետգայում նույն այդ պատճառով նաև որոշում ընդունվեց՝ 1937թ․-ին Ստալինի հայտնի հրամանագրով, «ձևավորվել» ադրբեջանցի կոչվող ազգը, ինչն ընդհնարապես համաշխարհային պատմության մեջ աննախադեպ էր, երբ ինչոր մի հրամանով «ազգ» էր ստեղծվում։

Ինչևէ, ԽՍՀՄ-ում այդ հանրապետությունը կարևորովում էր հիմնականում նավթի առկայության շնորհիվ, մինչև որ Ռուսաստանի հյուսիսում՝ Սիբիրում, նավթի հսկայական պաշարներ հայտնաբերեվեցին։ Իսկ մինչ այդ ԽՍՀՄ-ը կարողացել էր Ադրբեջանից արդյունահանել մինչև մեկ միլիառդ տոննա նավթ և նավթային հետաքրքրությունը այդ հանրապետության հանդեպ մարել էր։

Սակայն իրավիճակը փոխվեց ԽՍՀՄ-ի քայքայումից հետո, երբ ստեղծված նոր աշխարահքաղաքական պայքարում ադրբեջանական նավթը նորից վերածվեց գործոնի, այն հերթական անգամ հնարավորություն տվեց հիմնավորել այդ պետության գոյության անհրաժեշտությունը և շահել աջակցությունը աշխարհաքաղաքական խաղացողների կողմից։ Ու չնայած Արցախյան պատերազմում կրած պարտությանը, Ադրբեջանը համոզված էր, որ նավթի օգնությամբ շատ արագ կկարողանա վերականգնել իր տնտեսությունը, ֆինանսական հզորությունը և հետ կվերադրձնի իր կորսված տարածքները։

Նորանկախ Ադրբեջանը նորից սկսեց խաղարկել իր միակ ու հիմնական խաղաքարտը՝ նավթի առկայությունը, որը, սակայն, այլևս չուներ նախկին արժեքը, քանի որ այն այլևս չէր կարող ապահովել համաշխարհային նավթի 50% այլ միայն 1%-ը այն էլ դրա արդյունահման գագաթնակետին՝ 2010թ-ին մի կարճ ժամանակահատված, սակայն տարածաշրջանի համար ընթացող պայքարում սա դեռևս դիտարկվում էր կարևոր գործոն էր մրցակցային առավելություն ստանալու համար։

Հենց այս փաստով էր նաև պայմանավորված 90-ական թվականների ՀՀ-ի վրա ճնշումը՝ Արցախում ռազմական գործողությունները կանգնացնելու համար։ Զինադադարը օդի ու ջրի պես, առաջին հերթին անհրաժեշտ էր Ադրբեջանիան, որի ջախջախված բանակը այլևս ի վիճակի չէր դիմադրելու հայկական ազատագրական ուժերի առաջխաղացմանը և միջնորդ պետությունների օգնությամբ խաղաղություն էր խնդրում։

Հրադադարի մասին հայտնի պայմանագրից վեց ամիս անց Ադրբեջանի ղեկավարությունը՝ Հեյդար Ալիևի գլխավորությամբ կնքեց հայտնի «Դարի պայմանագիրը», որով այդ երկրի նավթային հանքերը բացվեցին Արևմտյան տերությունների ընկերությունների համար։ Ադրբեջանական նավթային նախագծերում հիմնական ներդրողը «Բրիթիշ Փետրոլիումն» էր, որը և սկսեց ղեկավարել այդ պետության նավթա-գազային բոլոր ծրագրերը։

Ադրբեջանը այդ պայամանգրերի «շնորհիվ» վերածվեց դասական ռենտային պետության, այսինքն մի երկրի, որը արտասահմանյան ընկերություններին հանձնեց իր ընդերքը փոխարենը ակնկալելով ներդրումներ ու չեզոք վերաբերմունք Ալիևների կլանի քաղաքական իշխանությանը։ Վերջիններս նաև հուսով էին, որ նավթային ծրագրերի միջոցով կշահեն Արևմուտքի համակրանքը Արցախի հարցի շուրջ Հայաստանի հետ ընթացող բանակցություններում առավելություն ստանալու համար։

Ինչևէ, 1921թ․-ից 75 տարի հետո պաշտոնական Բաքուն հերթական անգամ փորձեց օգտագործել նավթային գործոնը տարածաշրջանային կարևար դերակատարություն ստանձնելու և Արցախը վերագրավելու համար, սակայն իրավիճակը էականօրեն տարբերվում էր ու զարգացումները այլ ընթացքով գնացին։ (շարունակելի)

Արմեն Մանվելյան պ․գ․թ․