Մոսկվայում հեղեղվել է Տրետյակովյան պատկերասրահը

76

Հրապարակվել են Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահի շենքում ցուցասրահների հեղեղման տեսանյութերը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայում տեղատարափ անձրեւից շենքի տանիքը հոսել է: Դրանից հետո ջուրը ուղղակի լցվել է ցուցասրահներ, իսկ հատակին լճակներ են հայտնվել:

Դեպքի պատճառով թանգարանի այցելուները տարհանվել են: Մի քանի ժամ շենքն աշխատել է միայն ելքի համար, եւ ոչ ոքի թույլ չի տրվել բարձրանալ երրորդ եւ չորրորդ հարկեր: Թանգարանի հյուրերը կարողացել են այցելել առաջին հարկում գտնվող սրճարաններ ու խանութներ, եւ երկրորդ հարկում՝ ցուցահանդես: Ըստ ականատեսների նկարագրությունների՝ սրահներում իսկական ջրհեղեղ է եղել:

Տրետյակովյան պատկերասրահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ բոլորին կտրամադրվեն անվճար տոմսեր՝ այլ օրերի համար: Արվեստի գործերը չեն վնասվել:

Աղբյուր՝ News.am