Մոսկվայի արևմուտքում շենքի պայթյունի մասին նոր տվյալներ

72

Мосгаз-ի մամուլի ծառայությունից ՌԻԱ գործակալությանը հայտնել են, որ Մոսկվայի Կուբինկա փողոցի հինգհարկանի շենքում տեղի ունեցած պայթյունն ու հրդեհը կապված չեն գազի սարքավորումների հետ: Գործակալության զրուցակցի խոսքերով, ստուգումները ցույց են տվել, որ շենքի բոլոր գազի սարքավորումները ամբողջական են ու հերմետիկ, և անխափան են աշխատել։

Օգոստոսի 26-ի առավոտյան Կուբինկա փողոցի №4 շենքում տեղի էր ունեցել պայթյուն երկրորդ հարկում գտնվող բնակարանում: Դրանից հետո շենքում հրդեհ էր բռնկվել: Տուժել է հինգ մարդ, այժմ նրանց տրամադրվում է բժշկական օգնություն: Վիրավորների թվում մի կին է, որը, ըստ տարբեր աղբյուրների, ցատկել է պատուհանից դուրս՝ փախչելով կրակից, կամ էլ նրան դուրս է նետել պայթյունի ալիքը: Մի քանի մարդ արգելափակված վիճակում էր հայտնվել վերևի հարկերում գտնվող բնակարաններում, փրկարարներին հաջողվել է դուրս հանել նրանց: Ըստ ՏԱՍՍ-ի, տուժածներին տեղավորելու են հյուրանոցներում։