Մշակվում է կորոնավիրուսով կրկնակի վարակման դեմ միջոց

81

Մոսկվայի պետական ​​համալսարանի գիտնականները գտել են կորոնավիրուսով կրկնակի վարակման դեմ պայքարի միջոց: Դրա համար պահանջվում է հակագենների մի ամբողջ շարք պարունակող պատվաստանյութ:
Այժմ համալսարանի մասնագետները զբաղված են պատվաստանյութի մշակմամբ:

Նրանք հավաստիացնում են, որ իրենց առաջարկը սկզբունքորեն տարբերվում է այն ամենից, ինչ այժմ արտադրվում և առաջարկվում է, գրում է Известия-ն: Նման պատրաստուկով պատվաստված անձը պաշտպանված կլինի մի շարք պաթոգեններից, ոչ միայն կորոնավիրուսից:

Մկների մոտ այս պատվաստանյութը առաջացրել է հակամարմինների բարձր քանակություն: Գիտնականները վստահ են, որ բոլոր փորձարկումների ավարտից հետո այն կկարողանա լուծել կրկնակի վարակումների խնդիրը: