Համաճարակաբանական իրավիճակի բարելավում Պեկինում

52

Չինաստանի մայրաքաղաքում վերջին երկու վարակակիրները դուրս են գրվել հիվանդանոցից։ Համաճարակի սկզբից ի վեր առաջին անգամ ոչ մի հիվանդ չի մնացել քաղաքի բժշկական հաստատություններում: Այդ մասին այսօր հայտարարել է Պեկինի հիգիենայի և առողջության հարցերով հանձնաժողովը։

Պեկինում վիրուսի տարածման ամբողջ ընթացքում գրանցվել է 935 դեպք, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: Քաղաքում գործում է թուլացված համաճարակաբանական հսկողություն. փողոցում դիմակ կրելը ըստ ցանկության է, բայց այդ թույլտվությունը չի տարածվում հասարակական տրանսպորտում գտնվող անձանց, ինչպես նաև նրանց վրա, ովքեր այցելում են խանութներ, կինոթատրոններ, պետական ​​հաստատություններ և այլ բազմամարդ վայրեր: