ԼԳԲՏ գնացք է հայտնվել Մեծ Բրիտանիայում

69

Բրիտանական երկաթուղային փոխադրող Avanti West Coast ընկերությունը գործարկել է միջքաղաքային գնացք, որը նախատեսված է աջակցելու ԼԳԲՏ համայնքին: Փոխադրամիջոցը երթևեկելու է Յուսթոն և Մանչեսթեր քաղաքների միջև։

265-մետրանոց գնացքը ներկված է ծիածանի գույներով, անձնակազմը բաղկացած է ԼԳԲՏ ներկայացուցիչներից, իսկ ներսում կարելի է տեսնել ԼԳԲՏ համայնքին պատկանող նկարիչների ստեղծագործություններ, հաղորդում է բրիտանական Evening Standard-ը։ Գնացքն արդեն իրականացրել է իր առաջին ուղևորությունը:

Պատկերները պարունակում են նաև սև ու շագանակագույն գծեր՝ որպես սևամորթների և ասիացիների աջակցություն, ինչպես նաև վարդագույն, կապույտ և սպիտակ գույները՝ որպես տրանսգենդերների դրոշի խորհրդանիշ: