Զելենսկին ասաց Ղրիմը վերադարձնելու մտադրության մասին

70

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Euronews-ին տված հարցազրույցում ասել է, որ մտադիր է Ղրիմը վերադարձնել Ուկրաինա: «Մենք այն հետ ենք բերելու», ասել է նա:

Այնուամենայնիվ, նա նշել, որ արդեն 6 տարի է՝ խնդրի լուծման համար ոչ մի «լուրջ և արդյունավետ հարթակ» չի ստեղծվել բացի արևմտյան երկրների հետ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ համաձայնագրերից:

Զելենսկին նաև ափսոսանք է հայտնել, որ «նորմանդական հանդիպումների» մասնակիցները չեն ցանկանում քննարկել Ղրիմի հարցը և ամբողջ ուշադրությունը սևեռնում են Դոնբասում առկա հակամարտությանը: Նախագահը նշել է, որ այդ հարցերը համարժեք են Ուկրաինայի համար:

2014-ի մարտին Ղրիմում անցկացվել էր հանրաքվե, որի արդյունքում թերակղզին դարձել էր Ռուսաստանի տարածքային մաս։