Բելառուսում բողոքի ցույցերը Զելենսկին համեմատեց Ուկրաինայի 2013թ․ իրադարձությունների հետ

61

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բելառուսում անցկացվող բողոքի ցույցերը համեմատել է 2013-ին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների հետ: Այդ մասին հաղորդում է Gazeta.ru-ն: Զելենսկու խոսքերով՝ ինքը չի ցանկանա, որ Բելառուսում կրկնվի ուկրաինական սցենարը: Ուկրաինայի նախագահը Բելառուսի իշխանություններին կոչ է արել երկխոսություն սկսել հասարակության հետ՝ իրավիճակը «այս կամ այն ​​կերպ լուծելու համար»: