Օմսկի բժիշկները մեկնաբանեցին «Charite»-ի հայտարարությունը Նավալնիի վերաբերյալ

76

Օմսկի շրջանի Առողջապահության նախարարությունը մեկնաբանել է գերմանական «Charite» կլինիկայի հայտարարությունը՝ Ալեքսեյ Նավալնիի օրգանիզմում խոլինեսթերազի ինհիբիտորների հայտնաբերման վերաբերյալ:

Ըստ Օմսկի բժիշկների, իրենց մոտ հոսպիտալացվելիս բլոգերի մոտ չի եղել նման դեպքերի համար բնորոշ կլինիկական պատկեր, հաղորդում է RT-ն: Մի  շարք սինթետիկ նյութերի, ներառյալ ինհիբիտորների վերաբերյալ հետազոտությունները բացասական արդյունք են ցույց տվել: Օմսկի առողջապահության նախարարությունը հիշեցրել է, որ բժիշկները, ինչպես և նախկինում հայտարարվել է, պատրաստ են գերմանացի գործընկերների հետ կիսվել Նավալնիի կենսամատերիալների նմուշներով՝ բազմակողմանի ուսումնասիրության համար։