Մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Ստենվեյ» ռոյալի շնորհանդեսը

92

Օգոստոսի 26-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում տեղի կունենա «Ստենվեյ» (Steinway) ռոյալի շնորհանդեսը։ Թանկարժեք երաժշտական գործիքը, որն իր կարգի մեջ Հայաստանում եզակի է, Մարզահամերգային համալիրը ձեռք է բերել Համբուրգի «Ստենվեյ և որդիներ» գործարանից ՀՀ կառավարության աջակցությամբ։ Շնորհանդեսի ընթացքում «Ստենվեյ» ռոյալի վրա առաջինը կնվագի ՀՀ ժողովրդական արտիստ‚ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։ Կցուցադրվի նաև տեսանյութ, որը ներկայացնում է «Ստենվեյ»-ի ձեռքբերման ու Հայաստան տեղափոխման պատմությունը։ Միջոցառումը կավարտվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լարային կազմի, սոպրանո Ջուլիանա Գրիգորյանի և դաշնակահար Հայկ Մելիքյանի ելույթով։