Կրեմլը գնահատեց Բելառուսում իրավիճակի կարգավորման ԵՄ ցանկությունը

72

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԵՄ առաջարկը՝ օգնելու Բելառուսում իրավիճակի կարգավորման հարցում: Կրեմլի խոսնակի խոսքերով՝ Մինսկը պետք է ինքը որոշի՝ արդյոք իրեն անհրաժեշտ է այլ երկրների միջնորդությունը:

«Եվրոմիությունը և Ռուսաստանը կարող են ցանկացած օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնել իրավիճակի կարգավորման համար: Բայց այս դեպքում խոսքն այն մասին է, արդյոք Բելառուսի ղեկավարությունն ունի՞ այդ օգնության կարիքը, և արդյոք Բելառուսի ղեկավարությունը համաձայն է դրան», Պեսկովի խոսքերը մեջբերում է ՌԻԱ գործակալությունը: