Ծեծի ենթարկված խաշթառակցի փոքրիկը մահացել է

94

«Սուրբ Աստվածամայր» բկ մամլո խոսնակ Գևորգ Դերձյանը հայտնում է,  որ Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում ծեծի ենթարկված 6-ամյա երեխան, այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է:

Տղան Երևան էր տեղափոխվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով՝ տանը դաժան ծեծի ենթարկվելուց հետո: Ուներ համակցված վնասվածքներ, գլխուղեղի, երիկամների վնասվածքներ, մարմնի վերջույթների սալջարդեր։ Առաջին իսկ օրից անգիտակից էր, միացված արհեստական շնչառության սարքին։