«Ընդդիմությունը Բելառուսում փորձում է իրականացնել վենեսուելական սցենարը»

66

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերով՝ Բելառուսի ընդդիմությունը «առաջարկում է գործող իշխանությունների հետ բանակցություններ վարել միայն մեկ նպատակով՝  քննարկելու Բելառուսի նախագահի հեռանալու պայմանները: Սա մոտավորապես նույնն է, ինչ Վենեսուելայում, երբ լեգիտիմ նախագահը հռչակված է որպես վտարակ»։

Բացի դրանից, Լավրովը նշել է, որ Բելառուսը արևմտյան երկրներին առաջարկել էր ընտրությունների ժամանակ որպես անկախ դիտորդ հանդես գալու գործիքներ, սակայն Արևմուտքը հրաժարվել էր: Միևնույն ժամանակ, միջազգային դիտորդների բացակայության պայմաններում անհնար է ապացուցել, որ Ալեքսանդր Լուկաշենկոն չի հաղթել հանրապետության նախագահական ընտրություններում:

«Դիտորդների բացակայության դեպքում (որոնց Արևմուտքը համարում է անկախ) շատ դժվար է ինչ-որ մեկին համոզել, որ նախագահական ընտրությունների արդյունքը տրամագծորեն հայտարարվածի հակառակն է», շեշտել է Լավրովը: