«ԵՊՀ-ում ճգնաժամը խորանում է». Ա. Ավետիսյան

111

Գևորգ Մուրադյանին ևս մեկ անգամ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ կարգելով՝ ոչ միայն չլուծվեց շուրջ մեկ տարի շարունակվող համալսարանական ճգնաժամը, այլև խորացավ այն:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստը ևս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի ոչ համալսարանական հատվածին չի հետաքրքրում ԵՊՀ համընդհանուր շահը, նրանք լծված են սպասարկելու կրթության, գիտության և այլնի նախարար Արայիկ Հարությունյանի նեղ անձնական ու քաղաքական շահերը:

Իսկ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի «նախագահ վերընտրված» Գևորգը հանդիսանում է Արայիկի դրածոն, մեղմ ասած նա չի վայելում համալսարանականների վստահությունն ու հարգանքը, որովհետև համալսարանական 16 անդամներից ընդամենը երկուսը մասնակցեցին քվեարկությանը, իսկ մնացած 14 համալսարանականները բոյկոտեցին և չմասնակցեցին հոգաբարձուների խորհրդի նախագահի քվեարկությանը՝ այդ կերպ իրենց դժգոհությունը հայտնելով կրթության, գիտության և այլնի նախարարի կողմից ԵՊՀ-ին պարտադրված թեկնածուի դեմ:

Արմեն ԱՎԵՏԻՍՅԱՆ