ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստն է. լրագրողների մուտքն արգելված է

67

ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այս պահին  տեղի է ունենում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ՝ օրակարգային երեք հարցով։

Նոր կազմով Հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստի օրակարգային առաջին հարցով նախատեսված է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի, իսկ երկրորդ հարցով՝ քարտուղարի ընտրությունը։

Օրակարգային երրորդ հարցի ընթացքում Հոգաբարձուների խորհուրդը քննարկելու է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնօրենի մրցույթների գործընթացները։Начало формы

Конец формы

Հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ, այս պահին սովորական անդամ Գևորգ Մուրադյանը հանձնարարել է ԵՊՀ անվտանգության ծառայությանը թույլ չտալ, որ լրագրողները մտնեն շենք. իբրև թե պարետի որոշմամբ, արգելվում է 40 հոգուց ավել մի տարածքում հավաքվելը։

Վարագ Սիսեռյանը և Ժաննա Անդրեասյանը դեմ են, որ լրագրողներին ներս թողնեն։