Գերմանիան անհանգստացած է Արևելյան Միջերկրականում Թուրքիայի գործողություններից

78


Թուրքիան երկարաձգել է  «Oruç Reis» անվանումով նավով Արևելյան Միջերկրականի ջրերում սեյսմիկ հետազոտություններ իրականացնելու համար հայտարարած NAVTEX (միջազգային զգուշացում որևէ ջրային տարածքում գործողություններ իրականացնելու մասին) ժամկետները։ Այսպիսով օգոստոսի 23-ին ավարտվելիք գործողությունները կշարունակվեն մինչև օգոստոսի 27-ը։ 

Անկարայի հայտարարությունից հետո միջերկրական ծովում NAVTEX է հայտարարել նաև Հունաստանը։ 

Այս առիթով Գերմանիան անհանգստություն է հայտնել Անկարայի գործողությունների կապակցությամբ, որոնք վերջին շրջանում Արևելյան Միջերկրականում հույն-թուրքական լարվածության պատճառ են դառնում։

Գերմանիայի արտգործնախարարության խոսնակ Քրիստոֆեր Բուրգերը տարածած հայտարարության մեջ տեղեկացրել է նաև, որ նախարար Հեյկո Մաասը օգոստոսի 25-ին զրույց է ունենալու Արևելյան Միջերկրական թեմայով։ 

Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆան Սեյբերտն էլ հայտարարել է, որ Արևելյան Միջերկրականում կայունության կարիք կա և կարևորել է Հունաստանի ու Թուրքիայի հետ Բեռլինի քննարկումների շարունակականությունը։

Ermenihaber.am