Առևտրային բանակցություններում առաջընթաց ԱՄՆ-ի և Չինաստանի միջև

56

Միացյալ Նահանգները և Չինաստանը առաջընթաց են տեսնում Չինաստան-ԱՄՆ առևտրային համաձայնագրի առաջին փուլի իրականացման գործում, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։:

Հունվարի կեսերին ԱՄՆ-ն և Չինաստանը ստորագրել էին համաձայնագիր առևտրային գործարքի առաջին փուլի համար: Ըստ դրա, Չինաստանը խոստացել էր 2017 թվականի մակարդակի համեմատ 200 միլիարդ դոլարով ավելացնել ամերիկյան ապրանքների գնումները, ներառյալ գյուղատնտեսական և արդյունաբերական արտադրանքները, էներգետիկան և ծառայությունները:

Սակայն հունիսի վերջերին ամերիկյան The Wall Street Journal թերթը գրել էր, որ Պեկինը փորձում է Վաշինգտոնին հաղորդել այն գաղափարը, որ ՉԺՀ-ի գործերին ԱՄՆ-ի չափազանց մեծ միջամտությունը կարող է սպառնալ Չինաստանի՝ ամերիկյան գյուղմթերքի, ինչպես նաև առևտրային գործարքի առաջին փուլի շրջանակներում այլ ապրանքների ձեռքբերմանը: