Փորձագետը գնահատեց Բելառուսի տնտեսական վիճակը

79


Գլոբալիզացիայի հիմնախնդիրների ինստիտուտի տնօրեն Միխայիլ Դելյագինը գնահատել է Բելառուսի տնտեսության վիճակը, հաղորդում է RT-ն: Նա նշել է, որ երկիրը տնտեսական մեծ խնդիրներ ունի, բայց նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «հրաշք է գործել»:

«9,3 միլիոն բնակչությամբ երկիրն ունի ագրոարդյունաբերական համալիր, ունի մեքենաշինություն», ասել է փորձագետը: Նա հավելել է, որ Բելառուսում զարգանում են քիմիական և նավթաքիմիական արդյունաբերությունները: Նրա խոսքերով՝ երկիրը դարձել է նաև «ՏՏ կենտրոն»: