Ոչխարներին արածեցնելու համար Ջավախքում հայերի ու ադրբեջանցիների միջեւ բախումներ են տեղի ունեցել. մանրամասներ

194

Երեկ՝ օգոստոսի 23-ին, Ջավախքում հայերի ու ադրբեջանցիների միջեւ բախման պատճառն ադրբեջանցիների կողմից իրենց ոչխարները հայկական տարածք մտցնելն է եղել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է  «Վիրք» չգրանցված կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը։

Նա նշել է, որ այդպիսի խնդիր ադրբեջանցիների եւ հայերի միջեւ երկար տարիներ եղել է. «Դեռեւս Սովետական միության շրջանից ադրբեջանաբնակ տարածքներից ոչխարներին արածեցնելու համար բերում էին մեր տարածքները։ Երկար տարիներ բերում էին ու վեճ է առաջացել այդ հողի վրա։ Նրանք որպես կանոն անցնում են մեր սահմանները։ Հիմա ոստիկանություն են վեճի մասնակիցները. տեղի են ունենում պարզաբանումներ։ Երբեմն լարվածություն լինում էր, բայց նման վեճ առաջին անգամ էր»։

Ոստիկանության մոտ հավաքվել են հայեր, որոնք պահանջել են ազատ արձակել 3 ձերբակալվածներին։