Շախմատի ընտրանու մրցակիցը փլեյ-օֆֆում Հունաստանն է. առցանց Օլիմպիադա

67

Հայաստանի շախմատի ընտրանու հաջորդ մրցակիցը առցանց Օլիմպիադայում հայտնի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Հայաստանի ընտրանին փլեյ-օֆֆում կմրցի Հունատսանի հավաքականի հետ, որը D ենթախմբում գրավել է երկրորդ տեղը` առաջինը զիջելով ԱՄՆ-ի ընտրանուն:

Հայաստանի հավաքականների կազմերը. Տղամարդկանց թիմում ընդգրկված են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, պահեստայիններն են Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը: Մարզիչն է Արշակ Պետրոսյանը:  Կանանց թիմում կլինեն  Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը: Պահեստայիններ՝ Մարիա Գևորգյան, Սուսաննա Գաբոյան: Մարզիչ՝ Զավեն Անդրիասյան:  Մինչև 20 տարեկանների ընտրանու կազմում իրենց ուժերը կփորձեն Հայկ Մարտիրոսյանն ու Աննա Սարգսյանը: Պահեստայիններ՝ Շանթ Սարգսյան, ՄարիամԱվետիսյան: Մարզիչ՝ Արտաշես Մինասյան: