Մինսկը հայտարարեց Լիտվայի կողմից իր օդային տարածքը խախտելու փորձի մասին

93

Բելառուսի Պաշտպանության նախարարությունն իր Telegram էջով հաղորդել է Lիտվայի կողմից հանրապետության օդային տարածքը խախտելու փորձի մասին: Ըստ նախարարության, օդային տարածքը խախտելու փորձ է կատարվել Վոլկովշչինա շրջանի մոտ: Այդ տարածք է բաց թողնվել ութ օդապարիկներով զննող զոնդ՝ հակապետական ​​խորհրդանիշով:

Օդապարիկների թռիչքը կասեցվել է առանց զենքի կիրառման: Այս կապակցությամբ բելառուսական կողմը նախատեսում է նոտա ուղարկել Վիլնյուսին: