Հանքահենների հետ բոլոր համագործակցողները լինելու են հանրային խոշորացույցի տակ.ՀԲՃ

56

«Հայկական բնապահպանական ճակատը» հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.«Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ իրենց կատարած վարույթի արդյունքները ներկայացվել են ՀՀ ոստիկանությունում գործող լիցենզավորման հանձնաժողովի քննարկմանը՝ առաջարկով, որ կասեցվի Ամուլսարում սադրանքներ հրահրող ընկերության լիցենզիայի գործունեությունը։
 Հանքահենների հետ բոլոր համագործակցողները լինելու են հանրային խոշորացույցի տակ և արժանանալու են հանրային պարսավանքի, քանի որ նրանք դեմ են գնում ՀՀ քաղաքացիների մեծամասնության կարծիքին։ Իսկ այս զինված խմբավորման հայտվելն Ամուլսարում ցույց տվեց, թե ինչ արժեքներ ներկայացնող ընկերությունների հետ են համագործակցում հանքահենները