“Հայաստանում մահացել է արդեն մոտ 1100 մարդ և ոչ մի հետաքննություն”

86

Paracelsus Հ/Կ-ի նախագահ, բժիշկ Նունե Ներսիսյանը իր Ֆեյսբուկյան էջում գրում է, “ասում են Թորոսյանը մինչև ՔՊ նիստը հրավիրված է եղել ԱԱԾ: Չնայած պարզից էլ պարզ է , որ շունը շան թաթ չի տրորում , բայց այս անգամ իրողությունը դուրս է ցանկացած ստանդարտներից ։ Ուղեկցող հիվանդությունների պատճառով կորոնավիրուսից, իսկ իրականում անհայտ պատճառներով, Հայաստանում մահացել է արդեն մոտ 1100 մարդ և ոչ մի հետաքննություն, ոչ մի քրեական գործ, ոչ մի մեղադրյալ: Չկա ախտաբանաանատոմիական եզրակացություն , չկա դատաբժշկական փորձաքննություն , հետևաբար չկա նաև մեղադրյալ։
Բոլոր մահվան դեպքերը պետք է դառնան համալիր նախաքննության առարկա, իսկ բոլոր մեղավորները պետք է պատժվեն: Կարծում եմ Դավիդյանցն էլ գիտեր այս մասին ու հենց դրա համար ժամ առաջ գրեց ազատման դիմում ։

Չէ, բայց սպասեք, Թորոսյանի ոճրագործությունները միայն կորոնայով չեն սահմանափակվում , դեռ այնքան մեզ ծանոթ ու նաև անծանոթ արաքներ կլինեն , որ նույնիսկ զարմացած կմնանք։ Բայց դե ես ու իմ նման մտածող ընկերներս չենք ուզում , որ հրաժարական տա ։ Ու գիտեք ինչ՞ու ։ Թորոսյանը շատ ինֆորմացիայի է տիրապետում , նա չպիտի կարողանա փախնել պատասխանատվությունից ։ Ասում են չէ, խորտակվող նավից առաջինը առնետներն են փախչում ։ Բայց այս անգամ այս առնետը իր հետ պետք է տանի նաև իր համախոհներին , հանցակիցներին ։ Չէ, Թորոսյան սենց չեղավ , մի քիչ էլ ձգի , դեռ վերջնակետին չես հասել , դեռ անելիքներ կան ։ Կիսատ ջեբով, ու՞ր ես գնում, թորոս ջան․․․”