Թրամփը Կալիֆորնիան հայտարարեց բնական աղետի գոտի

57

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հատուկ ռեժիմ է մտցրել Կալիֆորնիա նահանգում՝ կապված բնական աղետի հետ, հաղորդում է BBC-ն: Սպիտակ տան ղեկավարը հավանություն է տվել երկրի այս հատվածում շարունակական հրդեհների դեմ պայքարի դաշնային օգնության փաթեթի հատկացման որոշմանը:

Ըստ Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի, դաշնային օգնությունը կհատկացվի հրդեհներից տուժածներին օգնելուն՝ հիմնականում տներ վերակառուցելու, ժամանակավոր կացարաններ հատկացնելու և այլ սոցիալական ծառայություններ տրամադրելու համար: