Թուրքիան Ռուսաստանից պատվիրեց С-400-ների երկրորդ խմբաքանակը

85

Ռուսաստանն ու Թուրքիան պայմանագիր են ստորագրել С-400 ՀՕՊ համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարման վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է «Ռոսօբորոնէքսպորտ»-ի ղեկավար Ալեքսանդր Միխեևը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: Այժմ Մոսկվան և Անկարան քննարկում են պայմանագրի ֆինանսական կողմը, ավելացրել է Միխեևը:

Բացի դրանից, Հնդկաստանը կստանա ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի առաջին մասը 2021 թվականին: 5,43 միլիարդ դոլար արժողությամբ մատակարարման պայմանագիրը Հնդկաստանի հետ ստորագրվել է 2018 թվականի հոկտեմբերի սկզբին: