Թուրքիան նախատեսում է սեղանի խաղողի արտահանումը հասցնել 180 միլիոն դոլարի

65


2020 թվականին Թուրքիան նախատեսում է սեղանի խաղողի սորտերի արտահանումը հասցնել 180 միլիոն դոլարի:

Մանիս նահանգը դեպի միջազգային շուկաներ թուրքական խաղողի առաջատար մատակարարն է: Մանիսում աճեցված խաղողի կեսը չորացվում է, 40 տոկոսը` սպառվում թարմ վիճակում, իսկ 10 տոկոսն օգտագործվում է գինու արտադրության համար:

Արտասահմանում ամենատարածված «Սուլթանի» անկուտ խաղողի սորտը աճեցվում է միայն Մանիսում, գրում է Անադոլու գործակալությունը: Այն ժամանակին մատակարարվում էր օսմանյան սուլթանի պալատներում:

«Սուլթանի» սեղանի խաղողը 2019 թվականին արտահանվել է 59 երկիր: Ծրագրվում է թուրքական սեղանի խաղողի արտահանումը հասցնել տարեկան 170-180 միլիոն դոլարի: