Թուրքական լիրան կրկին արժեզրկման ռեկորդ է սահմանել

81

Վերջին շրջանում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է մեկը մյուսի ետևից արժեզրկման ռեկորդներ գրանցել ամերիկյան դոլարի նկատմամբ։

Օգոստոսի 21-ին նախորդող օրերին արձանագրվում էր լիրայի որոշակի արժևորում, ինչը կապված էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից լավ լուր հայտնելու սպասումների հետ։ Այդ ընթացքում ամերիկյան արժույթը վերջին պատմական ռեկորդից (1դոլար/7.34լիրա) նահանջել էր մինչև 1 դոլարի/7.22 լիրա փոխարժեքին։ 

Սակայն Սև ծովում 320մլրդ խմ բնական գազի պաշարներ հայտնաբերելու մասին Էրդողանի հայտարարությունից շատ չանցած կրկին լիրան սկսեց զիջել դիրքերը՝ վերադառնալով արժեզրկման վերջին պատմական ռեկորդի մակարդակին։

Աշխատանքային շաբաթը ամերիկյան արժույթի նկատմամբ 7.31 միավորով փակած թուրքական արժույթը նոր աշխատանքային շաբաթը (օգոստոսի 24) սկսել է 1 դոլարի նկատմամբ 7.33 փոխարժեքով։ 

Նշենք նաև, որ այս պահին գործարքները կատարվում են 1 դոլար/ 7.35 լիրա փոխարժեքով, ինչը թուրքական արժույթի մինչ այս երբևէ չգրանցած արժեզրկման ռեկորդ է։

Ermenihaber.am