Զելենսկի. Լուկաշենկոյի փոխարեն ես նոր ընտրություններ կանցկացնեի

54

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Euronews-ին տված հարցազրույցում պատասխանել է այն հարցին, թե ինչ կաներ Բելառուսի քաղաքական ճգնաժամը լուծելու համար:

Զելենսկին ասել է, որ Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի փոխարեն ինքը կանցկացներ նոր ընտրություններ և կհրավիրեր միջազգային դիտորդների: Ըստ նրա, նման սցենարի դեպքում քվեարկության արդյունքում ով էլ հաղթեր, «ամեն ինչ կլիներ հանգիստ, առանց արյան, ազնիվ և կմտներ պատմության մեջ»: Կրկնակի ընտրությունների մասին որոշումը, ըստ նրա, հնարավորություն կտար հանդարտեցնել քաղաքացիներին և փարատնել հնարավոր կասկածները քվեարկության արդյունքների վերաբերյալ: