Գրագողություն Բայդենի ելույթում

115

The Washington Examiner-ը գրել է Ջո Բայդենի ելույթում նկատված գրագողության մասին։

Բայդենը ելույթ էր ունեցենում դեմոկրատական կուսակցության համագումարի վերջին օրը՝ պաշտոնապես համաձայնելով առաջադրվել պետության ղեկավարի պաշտոնում: Իր խոսքի վերջում նա ասաց, որ «Սերը ատելությունից ուժեղ է: Հույսը վախից ուժեղ է: Լույսն ավելի ուժեղ է, քան խավարը»:

Այս արտահայտության մեջ կանադացիները ուղղակի նմանություն են նկատել ձախ կանադական «Նոր դեմոկրատական ​​կուսակցության» առաջնորդ Ջեկ Լեյթոնի խոսքերի հետ, ով 2011-ին գրել էր. «Իմ ընկերներ, սերը ավելի լավ է, քան ատելությունը, հույսն ավելի լավ է, քան վախը, լավատեսությունն ավելի լավ է, քան հուսահատությունը»:

Նշվում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Բայդենին մերկացնում են գրագողության մեջ: