Գերմանիայի կառավարությունը հայտարարեց Նավալնիի հնարավոր թունավորման մասին

90

Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտը խոսել է Ալեքսեյ Նավալնիի վիճակի մասին: Ըստ նրա, ընդդիմադիր գործչին հավանաբար թունավորել են: Այս կապակցությամբ Նավալնիին անհրաժեշտ է պաշտպանություն, Reuters-ը հաղորդում է Զայբերտի խոսքերը:

Իր հերթին, Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը Կիևում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ռուս գործչի թունավորումը հաստատելու կամ հերքելու համար անհրաժեշտ է ստանալ ավելի շատ տեղեկատվություն: «Նավալնիի գործում շատ փաստեր են բացակայում. բժշկական, և նաև, հավանաբար, քրեական։ Մենք պետք է սպասենք դրանց», շեշտել է նա: