Գերմանացի բժիշկներ․ Նավալնին հավանաբար թունավորվել է «խոլինեսթերազ» խմբի նյութով

119

Ախտորոշման արդյունքների համաձայն, որն իրականացրել են գերմանացի բժիշկները, Ալեքսեյ Նավալնին կարող էր թունավորված լինել «խոլինեսթերազ» խմբի նյութով: Այնուամենայնիվ, կպահանջվի ևս մեկ ընդհանուր անալիզ:

Նավալնին արհեստական ​​կոմայի մեջ է: Նրա առողջական վիճակը գնահատվում է որպես լուրջ, բայց կյանքին կտրուկ սպառնալիք չկա: Այդ մասին հայտարարել են Բեռլինի Charite կլինիկայի բժիշկները, որտեղ ներկայումս գտնվում է ընդդիմադիր գործիչը: Բժիշկները դեռևս չեն կարող գնահատել հիվանդության հետևանքները նրա օրգանիզմի վրա: Հնարավոր է, որ դրանք լինեն երկարաժամկետ, հատկապես նյարդային համակարգի համար, գրում է ՌԻԱ գործակալությունը:

Ալեքսեյ Նավալնին գտնվում է Անգելա Մերկելի «կանցլերի հյուրի» պաշտոնական կարգավիճակում: Այս կարգավիճակը թույլ է տալիս, որ գերմանական ոստիկանությունը շուրջօրյա անվտանգություն ապահովի Նավալնիի համար: Միևնույն ժամանակ, ըստ ZDF-ի, չկա քաղաքական ենթատեքստ։